Իսլանդիայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել․ տեսանյութ

Վերջին երեք տարում Ռեյկյանես թերակղզում չորրորդ ժայթքումն է գրանցվել։
Sputnik
Իսլանդիայի հարավում գտնվող Ռեյկյանես թերակղզում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ սա Ռեյկյանես թերակղզում վերջին երեք տարվա ընթացքում չորրորդ ժայթքումն է։
4,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեկ` ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով` 01:00-ին): Իսկ ժամը 22:46-ին (Երևանի ժամանակով` 02:46-ին) Գրինդավիկ քաղաքի շրջանում սկսվել է հրաբխի ժայթքումը:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի իշխանությունը նոյեմբերի 10-ին Գրինդավիկում տարհանում էր հայտարարել. վտանգ կար, որ լավան կարող էր կուտակվել քաղաքի մոտակայքում։ Մի քանի օր անց Իսլանդիայի խորհրդարանը հավանություն տվեց լրացուցիչ հարկ սահմանելու հաշվին լավայի զսպման պատնեշներ կառուցելու օրինագծին։
Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-ի