Հայաստան ներմուծված վրացական համարանիշներով մեքենաները մինչև 2024 թ. հունվարի 1–ը մաքսազերծելու դեպքում պետությունը կսուբսիդավորի գումարի մի մասը։
Պետական աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4–ը ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5–30–ը դրանք կմաքսազերծեն Հայաստանում:
Այսպիսով, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով պետությունը փոխհատուցում է վճարման ենթակա գումարի 40%–ը։
5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով պետությունը փոխհատուցում է վճարման ենթակա գումարի 70%–ը։
Տեսանյութում ներկայացված քայլերի հաջորդականությունը կօգնի արագ իրականացնել մաքսազերծումը։