Hauser-ի հետ նախագիծը կշարունակվի՞․ Լոլա Աստանան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

Հայտնի դաշնակահարուհին ներկայացրել է ստեղծագործական ծրագրերը, ինչպես նաև պատմել մեկ այլ հայտնի երաժշտի՝ հունգարացի թավջութակահար Hauser-ի հետ համագործակցության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի հայտնի դաշնակահարուհի Լոլա Աստանան, որը հայտնի է ոչ միայն երաժշտական տաղանդի, այլև էպատաժային լինելու շնորհիվ, Երևանում մենահամերգ կտա:
Լոլա Աստանա
Երևանում կայացած ասուլիսի ժամանակ դաշնակահարուհին ասաց, որ համերգային ծրագրում ընդգրկված են Ամանորրին նվիրված համարներ, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկից կոմպոզիցիաներ, ինչպես նաև սեփական ստեղծագործությունները։
Լոլա Աստանայի ասուլիսը
Լոլան վստահ է, որ համերգը կանցնի անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում, իսկ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա:
«Հայաստանից շատ բաժանորդներ ունեմ, նրանք գրում էին, որ սպասում են ինձ Երևանում։ Հուսով եմ՝ կհանդիպենք համերգին», - ասել է նա լրագրողներին։
Երաժիշտը խորհրդանշական համարեց, որ համերգը տեղի կունենա Արամ Խաչատուրյանի անվան դահլիճում, քանի որ նա իր սիրելի կոմպոզիտորներից է։ Լոլան խոստովանեց, որ վերջին օրերին շատ է մտածել հայկական մշակույթի մասին։
«Հայաստանում գտնվելու առաջին րոպեներից զգացի, որ երկիրը հյուրընկալ է, ջերմ, հագեցած մշակութային օրակարգով։ Երկիրը փոքր է, բայց ԱՄՆ-ում հանդիպել եմ հայերի, որոնք շատ բանի են հասել, և դա տպավորիչ է», - ասաց նա։
Լոլա Աստանա
Դաշնակահարուհին Երևան է ժամանել դեկտեմբերի 18-ին և դեռ չի հասցրել ծանոթանալ հայկական խոհանոցին, սակայն պատրաստվում է անպայման տոլմա և ղափամա համտեսել:
Խոստովանում է, որ անտարբեր չէ սննդի նկատմամբ, թեև նրա կազմվածքից դա բոլորովին չես ասի։
Լոլան նշեց, որ մարզավիճակը պահպանելը ծանր աշխատանք է, և այդ պատճառով ինքը հաճույքով է ընդունում հաճոյախոսությունները:
Ինչ վերաբերում է նրա բեմական կերպարին՝ բաց կարճ զգեստներին և բարձրակրունկներին, ապա նա ինքն է հորինել այն։
«Ուզում էի անել այն, ինչ համապատասխանում է իմ ներքին էսթետիկ վիճակին, բայց ընդունված չէ դասական երաժշտության աշխարհում։ Հիմա աղջիկներն ինձ նմանակում են, և դա շատ հաճելի է», – ասաց նա։
Սակայն Լոլան խոստովանեց, որ ուզում է հիշվել ոչ թե կերպարով, այլ հեղինակային երաժշտությամբ։ Նրա երազանքն է լավ երաժշտություն գրել, որը կհնչի մոլորակի տարբեր անկյուններում։ Դաշնակահարուհին նաև նշեց, որ մտադիր է հեռանալ սովորական ժանրից։ Չի բացառվում, որ շուտով նրան կտեսնենք երգչուհու բոլորովին այլ դերում։
Sputnik Արմենիայի հարցին, թե հնարավո՞ր է` շարունակի ելույթները հայտնի թավջութակահար HAUSER –ի հետ, նա պատասխանեց, որ նման ծրագրեր դեռ չկան։ Ինչ վերաբերում է նախկինում նրանց համագործակցությանը, ապա խորվաթ երաժիշտն ինքն է առաջարկել համագործակցություն, որը ոչ միայն հաջող էր, այլև հաճելի։
Անկախ հնարավոր վայրէջքներից, միշտ առաջ գնալ. HAUSER–ը` իր հաջողության գաղտնիքի մասին
Լոլայի խոսքով՝ թեև իրենց ստեղծագործական ուղիները բաժանվել են, երաժիշտները պահպանում են ջերմ ընկերական հարաբերությունները: