Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները հնչում են սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Sputnik
Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Ամանորյա տոնակատարությունների մեկնարկը տրվեց շքեղ հրավառությամբ։ Այժմ ընթանում է համերգային ծրագիրը։
Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները հնչում են սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Հնչելու են նաև Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները:
Համերգային ծրագրի ավարտին ելույթ կունենան երգիչներ Արամ MP3-ն և Սրբուկը: