Ադրբեջանցի սահմանապահներից մեկը հանկարծամահ է եղել

Ադրբեջանցի սահմանապահ
Սահմանապահ զորքերի ծառայողի մահվան դեպքի առթիվ քննություն է նշանակվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի սահմանապահներից մեկը հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Նշվում է, որ Հայալ Հասրաթովը ծառայություն է իրականացրել Հայաստանի սահմանի մոտ գտնվող Սամսարայի (Կուբաթլու) հատվածում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Սահմանապահին առաջին օգնություն են ցուցաբերել, բայց չեն կարողացել փրկել։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Ադրբեջանցու հրապարակած տեսագրությունը, թե իբր նա Հայաստանում է, հին է. ԱԱԾ