Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը տեղում մահացել է

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ. բեռնատարի 38–ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 18-ին, ժամը 18։54-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Զ․Հ․, ծնված 1966 թ.) և «Iveco» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները․Գ․ Ս․-ն տեղում մահացել է։
Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ, կան տուժածներ
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: