Սա եզակի հարթակ է. Միշուստինը` ԱՊՀ շրջանակում համագործակցելու մասին

Միխայիլ Միշուստին
ՌԴ կառավարության ղեկավարը վստահ է` ջանքերի միավորումը լրացուցիչ հնարավորություններ կբացի միջտարածաշրջանային սերտ համագործակցության, ԱՊՀ բոլոր մասնակիցների զարգացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ-ում համագործակցության զարգացմանը և իր ապագա նախագահության գլխավոր խնդիրը համարում է ջանքերի միավորումն ու միջտարածաշրջանային կոոպերացիան: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Սա յուրահատուկ և պահանջված հարթակ է բազմակողմ համագործակցության կարևոր հարցերի քննարկման համար՝ ի շահ քաղաքացիների»,- նշել է Միշուստինը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
ԱՊՀ-ում ընդունված կարևոր որոշումների թվում նա առանձնացրել է հունիսին Ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը հիմք է ստեղծում համագործակցության երկրների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։
Բոլորը պատրա՞ստ են․ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարան
ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ տարի ԱՊՀ-ում նախագահությունն անցնում է Ռուսաստանին:
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրները զգալի արդյունաբերական, էներգետիկ և գյուղատնտեսական ներուժ ունեն, ինչպես նաև հարուստ բնական պաշարներ և տաղանդավոր կադրեր:
«Ջանքերի միավորումը, դինամիկ բեղմնավոր գործունեությունը լրացուցիչ հնարավորություններ կբացեն միջտարածաշրջանային սերտ համագործակցության, բոլոր մասնակիցների զարգացման համար։ Հենց այդտեղ ենքմենք տեսնում ռուսական նախագահության գերակայությունը»,-ասել է Միշուստինը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պուտինը հուսով է, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կտեսնի ԱՊՀ երկրների ղեկավարներին