Պուտինը փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար

Պուտինը ինքնաառաջադրմամբ է մասնակցելու ընտրություններին։ Ըստ օրենքի՝ նրան անհրաժեշտ է ստեղծել ընտրողների առնվազն 500–հոգանոց խումբ։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո։ Հանձնել է», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Պուտինը ինքնաառաջադրմամբ է մասնակցելու ընտրություններին։
«Ձվածեղ ես էլ եմ սիրում»․ Պուտինի ասուլիսի զավեշտալի պահերը
Անցած հանգստյան օրերին մի խումբ ընտրողներ պաշտպանել են Պուտինի առաջադրումը որպես ընտրությունների թեկնածու: «Եդինայա Ռոսիայի» համագումարը նույնպես պաշտպանել է գործող նախագահի թեկնածությունը։
Պուտինը դեկտեմբերի 8-ին հայտարարել է կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նման խնդրանքով նրան է դիմել ԴԺՀ խորհրդարանի խոսնակ, «Սպարտա» գումարտակի հրամանատար Արտյոմ Ժոգան, նախագահը պատասխանել է համաձայնությամբ:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-17-ը:
Վլադիմիր Պուտինը համաձայնել է. նա կմասնակցի նախագահական ընտրություններին