Նովոսիբիսկ–Երևան չվերթի ինքնաթիռում 65-ամյա քաղաքացի է հանկարծամահ եղել

Ինքնաթիռ
Դեպքի առնչությամբ «Զվարթնոց» օդանավակայանում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Նովոսիբիրսկ–Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է հանկարծամահ եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՆԳՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բաժինն այդ մասինահազանգ է ստացել ժամը 09։30-ի սահմաններում։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։
Դեպքի առնչությամբ «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Երգիչ Արա Մարտիրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել բուժկենտրոն