Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Արուսյակ Ալեքսանյանը կալանքի տակ կմնա մինչև 2024 թ.–ի մարտի 18–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգվեց մինչև 2024 թ.–ի մարտի 18–ը։
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի Ալեքսանյանը, ինչպիսին է դրանց բնույթը, և արդյոք դրանք համապատասխանում են ՀՀ կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022-ի հոկտեմբեր 19–ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։