Ավտովթար Արմավիրում. վարորդներից մեկը մահացել է, տուժածների թվում 14-ամյա կա

ՃՏՊ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհին
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր և միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է 13։05-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են Ռ․ Խ․-ի վարած «Toyota» և 64-ամյա Լ․ Ա․ -ի վարած «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. տեղում գրանցվել է Լ․ Ա․-ի մահը:
Մեծամորի ԲԿ են տեղափոխվել «Mercedes-Benz» ավտոմեքենայի ուղևորները` 36-ամյա Մ․ Ե․-ն և 14-ամյա Հ․ Ս․-ն։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ «Toyota»-ի վարորդ Ռ. Խ․-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Վթարի է ենթարկվել երգիչ Սարգիս Եղիազարյանը. նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից