ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի դրությամբ Ռոստովի մարզում, Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում ավելի քան 350 հազար մարդ եղանակային վատ պայմանների պատճառով մնացել են առանց հոսանքի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարարությանը։
«06:00-ի դրությամբ հոսանքազրկված են շարունակում մնալ Ռոստովի մարզի սպառողները՝ 15 հազար մարդ, ԴԺՀ-ի՝ 173,7 հազար մարդ, ԼԺՀ-ի՝ 161,9 հազար մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հոսանքազրկված բնակիչների թիվը դեկտեմբերի 16-ից կրճատվել է մոտ 72 հազարով։ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ 3 շրջաններում 422 հազար մարդ էր մնացել առանց էլեկտրականության։
Գերատեսչությունից նշել են, որ էներգետիկները շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները։