ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, ամսի 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-19-ի գիշերը` ևս 7-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր ցերեկը և երեկոյան տեղումներ են սպասվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 5-7 աստիճան տաքության, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։