Թաթուլ Ավոյանի որդուն վրաերթի են ենթարկել

Ոստիկանական ավտոմեքենա
Իրավապահները պարզել են, որ վարորդը սթափ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդուն` Ֆրունզե Ավոյանին, վրաերթի են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին` ժամը 02։00-ի սահմաններում։
«Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Հենրիկ Խաչատրյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին, հետո ծառին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը` նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վարորդը տեղում սթափության փորձաքննության է ենթարկվել, եղել է ոչ սթափ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քանի վրաերթ է գրանցվել Հայաստանում 2023 թվականին