Սյունիքում կգրանցվի +20, իսկ Շիրակում` -6 աստիճան. եղանակի տեսություն

Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 16–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4աստիճան։