ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Քուվեյթի պետական հեռուստատեսության եթերում այդ մասին հայտնել է էմիրի գրասենյակի հարցերով նախարար Մուհամմեդ Աբդալլահ ալ–Մուբարաք աս–Սաբահը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ էմիրը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով:
Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը գահը զբաղեցնում էր 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա մահից հետո իշխանությունը կփոխանցվի կրտսեր եղբորը՝ 83-ամյա Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին։