ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի խոսնակ Աննա Ղազարյանը։
«Երեկ` ժամը 16:20-ին սուր, սրտանոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ղազարյանը նշել է, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման։
Հիշեցնենք, որ 46-մյա Արա Մարտիրոսյանը, մահացել է դեկտեմբերի 15-ին։ Արտիստը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նա մի քանի վիրահատություն էր տարել։ Նշենք, որ նոյեմբերին մահացել էր երգչի մայրը: Ընկերները գրում են, որ երգիչը շատ ծանր է տարել մոր կորուստը: