ՀՀ լեռնային տարածքով երկաթուղու շարժը կարող է շահավետ չլինել. Միքայել Մելքումյան

Sputnik
Հայ-ռուսական միջկառավարական նիստում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնեց, որ Ռուսաստանն արդեն մասնակցում է Հայաստանների իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի 4–րդ հատվածի կառուցումը, որն ըստ էության նախագծի բաղկացուցիչ մասն է։
Ռուսաստանն ըստ էության առաջին երկիրն է, որը ողջունելուց բացի նաև կոնկրետ ներդրում է անում տարածաշրջանային նշանակության տրասնպորտային ծրագրում։
Այդուհանդերձ, տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը տնտեսագետների գնահատմամբ` առաջին հերթին քաղաքական է։ Տնտեսական արդյունավետության մասին խոսելու համար տնտեսագիտական հաշվարկներ են պետք, որոնք առայժմ չկան։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի հետ։