Մի քանի օր տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձանա 9-11 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Կանխատեսումների համաձայն` դեկտեմբերի 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձանա 9-11 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում դեկտեմբերի 15-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 18-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։
Շանս ունի լավագույններից մեկը դառնալու․ մշակողը` Գյումրու «չոր նավահանգստի» նախագծի մասին