Մահացել է Ալեքսիս Օհանյանի պապը. նա 1 ամսից կդառնար 102 տարեկան

Ալեքսիս Օհանյան
Հանրահայտ գործարարը պատմել է պապի մասին և նշել նրա առանձնահատկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի պապը` Ջոն Օհանյանը։ Ալեքսիսն այդ մասին գրել է սոցցանցերում
Ջոն Օհանյանը 1 ամսից կդառնար 102 տարեկան, նրան հուղարկավորվել են դեկտեմբերի 14-ին։
«Նա Օլիմպիայի և Ադիրայի նախապապն էր, մի մարդ, որի 101-ամյա ուղին դարձավ ընտանիքի տոկունության, նվիրվածության և հարատև ուժի վկայություն։ Հայոց ցեղասպանությունից հետո էր ծնվել, իսկ երիտասարդ տարիներին անցել հսկայական փորձությունների միջով։ Նրա ծնողները ինքնաբավության զգացում էին սերմանել»,– գրել է Ալեքսիսը։
Գործարարը նշել է նաև, որ պապը իրավաբան էր և հիանալի կարիերա է ունեցել այդ ոլորտում։
Ալեքսիսը գրել է, որ Ջոն Օհանյանի առանձնահատկությունը եղել է ինքնավստահությունը։
«Պապիկ, ես գիտեմ, որ քո անցած ճանապարհը հեշտ չէր, բայց դա օգնեց մեզ հաղթահարել Օհանյանների 3 նոր սերունդ՝ հասնելով այնպիսի հնարավորությունների, որոնց մասին քո ծնողները կարող էին միայն երազել»,– հավելել է գործարարը։
Նշենք, որ Ալեքսիս Օհանյանը հաճախ է պապի հետ մասնակցել հանրային միջոցառումների, որոնց ընթացքում նրանք պատմել են և՛ իրենց ընտանիքի պատմությունը, և՛ բազմիցս խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
Ալեքսիս Օհանյանը պատմել է` ինչպես է Հայաստան կատարած այցը փոխել իր կյանքը