Հայտնի է, թե երբ կվառեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի Հանրապետության հրապարակի տոնածառը. Արխիվային լուսանկար
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 19-ին կվառեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին, բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը: