Ձկնորսները փակել են Երևան–Սևան–Երևան միջպետական ճանապարհը

Գագարին վարչական տարածքում ներկա պահին իրավապահներ են ժամանել ու բանակցում են բողոքի ակցիա անողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևան–Սևան–Երևան միջպետական ճանապարհը` Գագարին վարչական տարածքում, երկկողմանի փակ է։ Երթևեկությունը կաթվածահար են արել գյուղացիները։
Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել։
Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը
Ներկա պահին այդ հատված են ժամանել իրավապահները և բանակցում են բողոքի ակցիա իրականացնողների հետ։ Ցուցարարները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։
Հիշեցնենք, որ Սևանա լճում ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա։