ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Փոլադյանը կասկածվում է առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեջ։
«Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ Հակակոռուպցիոն դատարանին հնարավորություն է տրվել գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԲԴԽ–ն խստորեն դատապարտել է կոռուպցիոն երևույթը և շարունակելու է պայքարել դրա դեմ դատական իշխանության շարքերում։