ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձրանա 9-11 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր առավոտյան Երևանում նույնպես անձրև կգա, որը կդադարի ցերեկային ժամերին։ Հետո երեք օր անընդմեջ ամբողջ հանրապետությունում առանց տեղումների եղանակ կլինի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 9-11 տաքության, գիշերը` 0-2 աստիճան ցրտի սահմանում։