ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցի վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ.-ին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 07:40-ի սահմաններում։
Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել է։
Վարորդը սթափ է եղել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: