Օտարերկրյա ուսանողները ՌԴ-ի համար լավ ժողովրդագրական և աշխատանքային ներուժ են

Ժողովրդագրական ուսումնասիրությունների ինստիտուտի ներկայացուցիչը նշում է, որ որպես կանոն, օտարերկրյա ուսանողները Ռուսաստանում սովորելուց հետո իրենց հայրենիքում բավական բարձրակարգ աշխատատեղեր են գտնում և բավական հաջող կարիերա կառուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Օտարերկրյա ուսանողները դրանք միգրանտների այն կատեգորիան է, որն անհրաժեշտ է Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԳԱ Ժողովրդագրական ուսումնասիրությունների ինստիտուտի բաժնի ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վիկտորյա Լեդենյովան։ Նա նաև հավելել է, որ այսօր ռուսական բուհերից շատերը օտարերկրյա ուսանողներին ներգրավելու ծրագրեր են մշակում։
«Այսպիսով ուզում եմ ընդգծել, որ օտարերկրյա ուսանողները դրանք միգրանտների այն կատեգորիան է, որը մեզ շատ է անհրաժեշտ։ Նախ, դա մեր մարդկային կապիտալն է։ Մեր երկրի ինտելեկտուալ, ժողովրդագրական, աշխատանքային ներուժը։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է շեշտը դնենք նրանց ներգրավելու վրա», - ասել է Լեդենյովան։
Նա առանձնակի նշել է, որ օտարերկրյա ուսանողներից շատերը բավական բարձր են գնահատում կրթության որակը ՌԴ-ում։ Եվ հենց դրա պատճառով և իրենց կարծիքով ոչ թանկ կրթության համար, այսինքն` գին-որակ համադրությունից ելնելով են օտարերկրյա ուսանողները գալիս ՌԴ։
«Որպես կանոն, այդ ուսանողները հայրենիք վերադառնալիս, բավական բարձրակարգ աշխատատեղեր են գտնում։ Նրանցից շատերը բավական հաջող կարիերա են անում իրենց երկրներում։ Ռուսաստանի համար սա «փափուկ ուժ է», այսինքն` ՌԴ-ում անցկացրած ուսանողական տարիները, հավանաբար, այդ ուսանողները կհիշեն երկար տարիներ», - նկատել է Լեդենյովան։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ օտարերկրյա ուսանողներին պետք է աշխատանք առաջարկել, որպեսզի բուհերն ավարտելուց հետո նրանք կարողանան մնալ ՌԴ-ում։