ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։