Ինչպես են Ադրբեջանն ու Հայաստանը փոխանակել զինծառայողներին. տեսանյութ

Զինծառայողների փոխանակումը տեղի է ունեցել Ղազախ–Իջևան սահմանին։
Sputnik
«Ruptly» գործակալությունը հրապարակել է հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխանակման կադրերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական գերության մեջ մնացած հայերը