Երևանի Շենգավիթ վարչական շրջանում` «Շողակաթ» զբոսայգում, տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:
Ինտերակտիվ անկյունը ռոբոտաշինությամբ զբաղվող «Hands do» ընկերության աշխատանքն է: