Ապօրինի ջրառ Գեղարքունիքում. ավտոլվացման կետերի գործունեությունը կասեցվել է

Ապօրինի ջրառ և գետի աղտոտում Գեղարքունիքում
Ջրառն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում ապօրինի ջրառ է իրականացվել, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող ավտոլվացման կետերում։
«Պարզվել է, որ ավտոլվացման 2 կետում ապօրինի խորքային հորերից առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության իրականացվել է ջրառ, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ապօրինի ջրառ և գետի աղտոտում Գեղարքունիքում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ավտոլվացման կետերում ապօրինի ջրօգտագործումը և ջրահեռացումը, խողովակաշարերը կապարակնքվել են։
Տնտեսվարողները ենթարկվել են վարչական տույժի։
Ապօրինի ջրառ և գետի աղտոտում Գեղարքունիքում
«Կարաս» ցանցի կետերից մեկում սննդի մեջ աղիքային ցուպիկ և խմորասնկեր են հայտնաբերվել