Թուրքիայում մրցավարի են ծեծել. Էրդողանը զանգել է նրան

«Անկարագուջուի» նախագահ Ֆարուկ Կոջան մի քանի հոգու ուղեկցությամբ հարվածել է մրցավարին՝ տապալելով նրան։
Sputnik
Թուրքիայի «Անկարագյուջյու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոջան երկրի առաջնության 15-րդ տուրի «Ռիզեսպորի» հետ խաղից հետո դուրս է եկել խաղադաշտ և հարվածել ֆուտբոլային մրցավար Խալիլ Ումութ Մելերին։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան լրագրողներին հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է մրցավարին և շուտափույթ ապաքինում մաղթել նրան։
«Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Անկարայում և ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպումից հետո Քոջան մի քանի հոգու ուղեկցությամբ դուրս է եկել խաղադաշտ, հարվածել ու գետնին գցել նրան։ Մինչ մրցավարն ընկած է եղել գետնին, նրան ևս մի քանի հարված են հասցրել։ Էրդողանը դատապարտել է միջադեպը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի պատճառով հետաձգել է երկրի բոլոր լիգաների հանդիպումները: ԶԼՄ-ների տվյալներով՝ Մելերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Լիտվացի ուժայինները երկու միգրանտի ծեծել են և ճնշելով հեռացրել Բելառուս. սահմանապահ կոմիտե