ՀՀ–ն ուզում է մոտենալ ԵՄ–ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը`առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտարարել է Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։
Նա շեշտել է, որ Արևելյան գործընկերությունը նպաստել է ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացին:
«Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չեն առել»,– ասել է նա։
Միրզոյանը հավելել է, որ միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը`առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ:
«Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ: Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական Միությանը»,– ասել է նա։
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը հանձնառու է ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական Միությանը, որքանով Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի:
ՀՀ–ն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք. Միրզոյան
Հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբորի 11–ին մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։