Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Մառախլապատ Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը, վաղը և դեկտեմբերի 14-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Քամին կլինի հարավարևմտյան (2-5 մ/վ)։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Դեկտեմբերի 12-13-ին Երևանում սպասվում է կարճատև անձրև։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում մառախուղ կդիտվի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմանում։
Եղանակի տեսություն