Ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհահատվածի երթևեկությունը

Գարեգին Նժդեհի հրապարակ
Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներ են իրականացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Շենգավիթ վարչական շրջանում ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհահատվածի երթևեկությունը։ ՏԵղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը նշում է, որ երթևեկության դադարեցման պատճառը ամանորյա ձևավորման աշխատանքներն են։
Գյումրու մաքսակետում կայանման թանկացումը հիմնավորված չէ. պատգամավորները դժգոհ են