ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ԵՄ գործընկերության խորացումը, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը երկուստեք կարևոր են։ Այդ մասին Բրյուսելում նշվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
«Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին:
Հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։