Հայաստանը և Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային հարցերով. համաձայնագիրը վավերացվեց

Համաձայնագիրը Բրյուսելում է ստորագրվել մոտ 5 ամիս առաջ` հունիսի 23-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը:
Պատգամավորներից 95-ը կողմ քվեարկեց համաձայնագրի վավերացման մասին նախագծին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին Բրյուսելում:
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև․ Սաֆարյան
«Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ–ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա»,– ասված է նախագծում:
Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ, օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով:
Երևանը գնահատում է Իրանի և Հնդկաստանի դիրքորոշումը ՀՀ ինքնիշխանության մասին․ ԱԳ փոխնախարար
Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման հնարավորություն: