Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր վճռական աջակցությունը. Բորել

Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ԵՄ-ի վճռական աջակցությունը։ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ խորհրդի նիստից առաջ առաջին հանդիպումն անցկացրել է ՀՀ արտգործնախարարի հետ։

«Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Արևելյան գործընկերության երկրներում առկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայաստանի, որը շատ դժվար իրավիճակում է գտնվում... Հայաստանյան իրավիճակը մեր վճռական աջակցության կարիքն ունի»,- ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատում ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:
Հիշեցնենք` Միրզոյանն այսօր մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։