Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 371-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և դարձել 521: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 4 մարդ, 344-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 371-ը երեխաներ են, 150-ը` մեծահասակ:
Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը