Դատական գործերը ձգձելու դեմ կառավարության առաջարկը մեկնաբանում է փաստաբանը

Շատ դատական գործեր ձգձգվում են, քանի որ մեղադրյալները դատական նիստերին չեն ներկայանում՝ առողջական խնդիրների պատճառով, ներկայացնելով համապատասխան բժշկական տեղեկանքներ, կարծում են Արդարադատության նախարարությունում։
Sputnik
Արդարադատության փոխնարար Արա Մկրտչյանը անցած շաբաթ Ազգային ժողովում մտահոգություն էր հայտնել, որ քննիչը կամ դատավորը չեն կարող գնահատել` հիվանդությունն իսկապես խանգարո՞ւմ է մեղադրյալին ներկա գտնվել դատարանում, թե՞ ոչ: Մկրտչյանի խոսքով՝ դատական նիստերից մեղադրյալի բացակայության պատճառը պետք է ավելի մանրակրկիտ ստուգվի․ առողջապահության նախարարությունը պետք է հստակ չափորոշիչներ սահմանի, թե երբ է դատարան չներկայանալը հարգելի, իսկ երբ՝ ոչ։
Կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել, որոնց մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել փաստաբան Երվանդ Վարոսյանը։