ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Քանաքեռ– Զեյթուն թաղամասի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա զոհ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը 15:19-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է հյուրասենյակի և խոհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։
Բնակարանում հայտնաբերվել է 75–ամյա Ս. Մ.-ի դին։