Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ հետաձգվել է, 2–ը` չեղարկվել

ՌԴ մայրաքաղաքում հանգստյան օրերին սպասվում է թույլ ձյուն և մինչև –15 աստիճան ջերմաստիճան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 21 չվերթ, իսկ երկուսը չեղարկվել են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին նշված է «Яндекс. Расписание» ծառայության տվյալներում:
Մոսկվայի ժամանակով ժամը 6:55–ի տվյալներով՝ «Վնուկովոյում» հեռտաձգվել է 8 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 3, «Դոմոդեդովոյում»` 10 չվերթ, ևս երկուսը չեղարկվել են։
Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 60 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել
Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան` հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է թույլ ձյուն և մինչև –15 աստիճան ջերմաստիճան: