ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը մասնակցել են Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացմանը

Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը շրջել է մարզահամալիրում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թ.։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։
Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրը
Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։
Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի դահլիճը
Դիլիջանում Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը ծանոթացել են նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի՝ տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։
Նախատեսվում է 2024 թ.–ին` թանգարանի 45–ամյակին, վերաբացել այն: