Արտակարգ դեպք Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ծառայողական ատրճանակը:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձը
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան: