ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համաձայնություն է տվել։ Լրագրողներին այս մասին հայտնել են Կրեմլում երկրի ղեկավարի հետ կայացած հանդիպման մասնակիցները։
«Համապատասխան խնդրանքով Պուտինին դիմել է ԴԺՀ խորհրդարանի խոսնակ Արտյոմ Ժոգան, ՌԴ նախագահը համաձայնություն է տվել»,– պատմել են նրանք:
Պուտինն ասել է, որ այսօր այլ կերպ չի կարելի։
«Տարբեր ժամանակներում տարբեր մտքեր են եղել... Բայց ես հասկանում եմ, որ այսօր այլ կերպ չի կարելի։ Այնպես որ առաջադրվելու եմ»,- հայտարարել է նա։
Նշենք, որ Պուտինի լիազորություններն ավարտվում են հաջորդ տարվա մայիսի 7-ին: Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին: