ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ին ու 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդեևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 8-ին, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-10-ին, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 4-6 աստիճան։