ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից ավելի քան 5300-ն արդեն աշխատանքի են անցել ՀՀ–ում

Ժենգյալով հաց
Արցախցիներն աշխատում են մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 5351–ն արդեն աշխատանքի են անցել։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով արցախցիների զբաղվածության վերաբերյալ առկա տեղեկությունները։
«Այս պահի դրությամբ մշակող արդյունաբերության ոլորտում 674 անձ է աշխատում, կրթության ոլորտում` 947, սպասարկման և ծառայության ոլորտում` 731, շինարարության ոլորտում` 420 անձ, և այլն։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոնները որպես աշխատանք փնտրող անձ հաշվառել են շուրջ 3929 մարդու։ Այդ անձանցից 3737-ը գործազուրկի կարգավիճակ են ստացել, որոնցից 1608-ն էլ աշխատանքի տեղավորվելու ուղեգիր է ստացել։ ԼՂ–ից բռնի տեղահանված 438 անձ արդեն իսկ աշխատում է»,– նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։