ՀՀ Արարատի մարզի Սիս բնակավայրի հասցեներից մեկում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկն առանց հատուկ թույլտվության ապօրինի ընդերքօգտագործում է իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդերքօգտագործումն իրականացվել է ձկնաբուծարան կառուցելու պատրվակով։
«Արդյուքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 510 բեռնատար ավազակոպճային խառնուրդ, տեղափոխվել ՍՊԸ–ին պատկանող` ավազի լվացման և տեսակավորման կետ։ Այդ ամենն իրացվել է տարբեր ընկերությունների միջև՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոնից ավելի վնաս»,– ասված է հաղորդագրությունում։
Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու: