ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը՝ որպես փոխվստահության ձևավորման կարևոր քայլ ձերբակալվածներին ազատ արձակելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Կողմերն աշխատում են վերջնականացնել խաղաղության համաձայնությունը և կարգավորել հարաբերությունները, ինչին ԱՄՆ-ն շարունակում է հավատարմորեն աջակցել»,- հայտարարել է Պետդեպի խոսնակը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7–ին Ադրբեջանը հայտարարեց, որ ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը` որ արձակում է 2 ադրբեջանցի զինծառայողների։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։
Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։