Ժամկետանց սննդամթերք` Երևանի խանութներում. քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Վաճառողները ենթարկվել են վարչական պատասխանատվության` 100-200 հազար դրամ տուգանքի չափով։
Sputnik
Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները ժամկետանց սննդամթերք են հայտնաբերել Երևանի խանութներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ստուգվում են պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահման պայմանները:
«Կազմվել են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, վաճառողները ենթարկվել են վարչական պատասխանատվության` 100-200 հազար դրամ տուգանքի չափով»,– նշել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Աֆյանը։
Տարեսկզբից մինչև այսօր արձանագրվել է 50 արձանագրություն, խախտումների մասին տեղեկատվությունը ուղարկվել է ՍԱՏՄ։ Արդյունքում` 2023թ–ի ընթացքում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել։