Հայաստանն օգնության կարիք ունի. Նասիմ Թալեբ

Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս Թալեբը գրել է, որ ինչպես իր ընկերը` Ռուբեն Վարդանյանը, այնպես էլ Հայաստանն օգնության կարիք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին։ Թալեբը գրառում է արել X-ի իր էջում։
«Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանում։ Նա փոխեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերան՝ զբաղեցնելով Արցախում ղեկավարի պաշտոն: Նրան վերաբերվում են ոչ թե որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»։ Հայաստանն օգնության կարիք ունի»,- գրել է Թալեբը։
Նշենք, որ օրեր առաջ Երևանում կայացած մամուլի ասուլիսում Նասիմ Թալեբը ասել էր, որ ցնցված է Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից և ափսոսում է, որ Արարատը Թուրքիայում է:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է դուրս գալ Արցախից։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։